Եվրոպայի Հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը ապրիլի 23-ին կազմակերպում է Հայոց Մեծ Եղեռնին նվիրված միջոցառումների շարք, որը սկսվելու է Բրատիսլավայի կենտրոնում, Դանուբի ափին տեղադրված, 2004 թ-ին Սլովակիայի Ազգային Խորհուրդի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման պատվին կանգնեցրած խաչքարին ծաղկեպսակի տեղադրման արարողությամբ: Արարողությանը մասնակցելու են Ֆրանսիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Լեհաստանի և մի շարք այլ երկրների դեսպաններ, Սլովակիայի ԱԽ-ի և կառավարության ներկայացուցիչներ ու այլ հյուրեր:
Բրատիսլավայիի Ֆրանտիշկանյան եկեղեցում կազմակերպվելու է էկումենիկ պատարագ, որը կմատուցվի Պրահայի հոգևոր հովիվ, վարդապետ Բարսեղ Պիլավչյանի, կաթոլիկ եկեղեցու վարդապետ հայր Միխայելի, ավետարանչական եկեղեցու ներկայացուցիչ, աստվածաբանության դոկտոր Յան Գռեշշոի և առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս Լյախոի կողմից` նվիրված Հայոց ցեղասպանության 1.5մլն զոհերի հիշատակին:
Էկումենիկ պատարագի ավարտից հետո պարոն Գրիգորյանը կազմակերպելու է ընդունելություն, որին կմասնակցեն բոլոր ներկաները: Միջոցառմանը մասնակցելու են նաև Վիեննայի հայկական դեսպանատան աշխատակիցները` դեսպան պարոն Աշոտ Հովակիմյանի գլխավորությամբ, ասվում է ԵՀՄ Ֆորումի և Սլովակիայի հայ համայնքի հայտարարության մեջ:





