AM
24 Ապրիլ 2010 - 09:13 AMT

Բեռլինի Սուրբ Լուիս առաքելական եկեղեցում պատարագ կմատուցվի ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

“Բեռլինի Սուրբ Լուիս առաքելական եկեղեցում կմատուցվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հոգեհանգստի պատարագ”,- հայտնել է Բեռլինի և Հյուսիսային Գերմանիայի հայերի հոգևոր հովիվ վարդապետ Եղիշե Ավետիսյանը PanARMENIAN.Netի թղթակցի հետ զրույցում:

Նրա խոսքերով, հոգեհանգստից հետո ելույթ կունենան Բեռլինի հայկական եկեցեղու և մշակութային համայնքի ղեկավար Պետրոս Տիքիճեյանը և Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Կլոդ-Արմեն Մութաֆյանը:

“Կլոդ-Արմեն Մութաֆյանը հանդես կգա “1915-1923թթ. Հայոց ցեղասպանություն” և “Հայոց ցեղասպանությունը և միջազգային ճանաչումը 95 տարի անց” թեմաներով դասախոսությամբ:

Արարողությանը հրավիրված են Գերմանիայի կառավարության, Բեռլինի թաղապետարանի Scharlottenburg շրջանի ներկայացուցիչներ, հայկական և հունական եկեղեցիների առաջնորդներ: