AM
26 Ապրիլ 2010 - 14:22 AMT

Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների հարցերը

Ապրիլի 25-ին թուրքական կողմի նախաձեռնությամբ կայացավ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Թուրքիայի ԱԳ նախարար Ահմետ Դավութօղլուի հետ:

Զրույցի ընթացքում կողմերը կարծիքներ փոխանակեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք միջազգային ու տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ` ներառյալ իրադրության զարգացումը Իրանի միջուկային ծրագրի շուրջ և իրադրությունը Բոսնիայում և Հերցեգովինայում: Քննարկվել են նաև ռուս-թուրքական հարաբերությունների առանցքային հարցերը, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը: