AM
30 Ապրիլ 2010 - 15:08 AMT

Եվրահանձնաժողովին բավարարում է Երևանի հավատարմությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը

Եվրահանձնաժողովը բավարարված է, որ Հայաստանը հավատարիմ է մնում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին: Այդ մասին, ելույթ ունենալով Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովում, հայտնեց Եվրոպական հարևանության քաղաքականության ու ընդլայնման գծով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Խոսելով ղարաբաղյան կարգավորման մասին` եվրահանձնակատարն ընդգծեց, որ ԵՄ-ն կաջակցի ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանն ուղղված խաղաղ ջանքերին: