Ղարաբաղում պատերազմական գործողությունների վերսկսումը կործանարար հետևանքներ կունենա ամբողջ տարածաշրջանի համար: Այս մասին հայտարարել է Եվրոպական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Բուրչու Գյուլթեկին Փունսմանը:
«Ես կասկածում եմ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այդպիսի համարձակ քայլ կկատարի: Չեմ կարող ասել, թե ինչպիսին կլինի պատերազմի ելքը, բայց ամենավատն այն է, երբ կողմերը չեն գնահատում հակառակորդի ուժերը», – ասել է թուրք փորձագետը:
Նա ընդգծել է, որ կասկածից վեր է այն, որ տարածաշրջանում կայունությունը հօգուտ Ադրբեջանի էր, սակայն ռազմական գործողությունների վերսկսման դեպքում մեկ գիշերում կդադարեցվի այդ երկրի էներգետիկայի բնագավառում կատարվող ներդրումային նախագծերը:





