AM
8 Մայիս 2010 - 09:35 AMT

ՀՀ դատախազության նախկին 8 աշխատակիցներ Հաղթանակի 65-րդ տարեդարձի կապակցությամբ

ՀՀ դատախազության վետերանները պարգեւատրվել են Հաղթանակի 65-րդ տարեդարձի կապակցությամբ: Ինչպես հաղորդում է դատախազության մամլո ծառայությունը մայիսի 7-ին տեղի է ունեցել ՀՀ դատախազության` Հայրենական Մեծ պատերազմի մասնակից աշխատակիցների պարգեւատրման արարողություն:

Հաղթանակի 65-րդ տարեդարձի կապակցությամբ, 1941-1945թթ. Հայրենական Մեծ պատերազմում հայրենիքի պաշտպանության, ֆաշիստական Գերմանիայի ջախջախման գործում ներդրած անգնահատելի ավանդի, ՀՀ դատախազության մարմիններում երկարամյա անբասիր ու արդյունավետ աշխատանքի համար ՀՀ դատախազության նախկին 8 աշխատակիցներ ՀՀ գլխավոր դատախազի հրամանով պարգեւատրվել են հուշանվերներով:

Պարգեւները վետերաններին հանձնել է ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանը` շնորհակալություն հայտնելով հայրենիքին մատուցած ծառայությունների համար: