AM
12 Մայիս 2010 - 12:19 AMT

Ստեփանակերտում քննարկել են բանակաշինությանն առնչվող հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ -գնդապետ Միքայել Հարությունյանին:

Հանդիպմանը քննարկվել են բանակաշինության զարգացմանը և այս ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, հաղորդել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: