AM
13 Մայիս 2010 - 06:36 AMT

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 12-ին հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասյեի, Ռոբերտ Բրադկեի, Իգոր Պոպովի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկի հետ:

Հանդիպման օրակարգում էին արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ մադրիդյան առաջարկությունների շուրջ կողմերի դիրքորոշումների մոտեցմանն առնչվող հարցեր, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: