AM
13 Մայիս 2010 - 14:58 AMT

Հայաստանի դեսպանություն է բացվելու Քուվեյթում

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Քուվեյթում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:

Այս մասին որոշումն ընդունվել է մայիսի 13-ին տեղի ունեցած կառավարությա նիստի ընթացքում, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: