AM
16 Մայիս 2010 - 11:15 AMT

Թուրքիան, Ադրբեջանը, Հունաստանը և Իտալիան գազի վերաբերյալ գագաթնաժողով կանցկացնեն

Թուրքիան, Ադրբեջանը, Հունաստանը և Իտալիան գազի մասին գագաթնաժողով են անցկացնելու: Այդ մասին հայտնել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզը Հունաստանի էներգետիկայի նախարարի հետ հանդիպումից հետո: «Պայմանավորվածության հետ կապված` գագաթնաժողովն անցկացվելու է կամ Հունաստանում, կամ Թուրքիայում: Վերջինս տարածաշրջանում գազի խոշորագույն մատակարարն է և մեծ շահույթ է ստանում»,- ասել է Յիլդիզը, հաղորդում է Anatolian News Agency-ն: