AM
20 Մայիս 2010 - 14:59 AMT

Ստեփանակերտում քննարկվել են Արցախի և Հայաստանի ռազմական համագործակցությանը վերաբերող հարցերը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայինի 20-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրյամովի հետ:

Հանդիպմանը, որին ներկա էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, քննարկվել է բանակաշինությանը և երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր, հաղորդում է Արցախի Հանրապետության աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: