AM
20 Մայիս 2010 - 15:38 AMT

Ֆրանսիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գործադրած ջանքերին

Ֆրանսիան` որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր, աջակցում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գործադրած ջանքերին: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ եվրոպական հարցերով պետքարտուղար Պիեռ Լելուշը` Վիեննայում ԵԱՀԿ մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ելույթ ունենալով:

«Ֆրանսիան գտնում է, որ քաղաքական երկխոսությունը լուծումը փնտրելու միակ միջոցն է», – ընդգծել է պետքարտուղարը, հաղորդում է ԵԱՀԿ մամլո ծառայությունը: