Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւին այսօր Անկարայից տեղափոխել են ամերիկյան Քլիվլենդ քաղաք` հետազոտումն ու բուժումը շարունակելու նպատակով: «ԱզերԹաջ» գործակալության հաղորդագրության համաձայն, պետության ղեկավարի ինքնաթիռը դուրս է եկել Անկարայից կեսօրին մոտ: Հիշեցնենք, որ Հեյդար Ալիեւը բուժվում էր Անկարայի «Գյուլհանե» ռազմա-բժշկական ակադեմիայում հուլիսի 8-ից: Քլիվլենդի բժշկական կենտրոնում 1999 թվականին վիրահատվել է Ալիեւի սիրտը, իսկ ընթացիկ տարվա փետրվարին` այստեղ հեռացրել են նրա ճողվածքը:





