AM
25 Մայիս 2010 - 09:27 AMT

Կանատ Սաուդաբաև. Մենք սատարում ենք ԵԱՀԿ ՄԽ ջանքերին

Մայիսի 23-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ընտրությունները չեն նպաստում տարածաշրջանում հակամարտության կարգավորմանը: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի ԱԳՆ ղեկավար Կանատ Սաուդաբաևը: «Քանի որ ԵԱՀԿ-ն չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը, խորհրդարանական ընտրությունների անցկացումը չպետք է որևէ նշանակություն կամ ազդեցություն ունենա ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա»,- ասել է նա:

Միաժամանակ Սաուդաբաևը նշել է, որ պաշտպանում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ ՄԽ ջանքերը, հետագայում ևս ՄԽ շրջանակներում նպաստելու է բոլոր կողմերի միջև քաղաքական բանակցություններին, հաղորդում է Ղազախստանում ԵԱՀԿ պաշտոնական ներկայացուցչությունը: