Հայ դատի Տորոնտոյի գրասենյակը սկսել է ինտերնետային ստորագրահավաք։ Հունիսի 26-27-ը Կանադայի Տորոնտո քաղաքում կայանալու է G-20-ի վեհաժողովը, որին մասնակցելու է նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ստորագրահավաքի նպատակն է Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերին համոզել, որ նա վեհաժողովում բարձրացնի Թուրքիայում Հայերի ցեղասպանության հարցը, հաղորդում է Հայ դատի մամլո ծառայությունը։





