Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 31-ին ընդունել է հայտնի տնտեսագետ, Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Աբել Աղանբեկյանին և նրան ուղեկցող անձանց:
Հանդիպմանը քննարկվել է Արցախի կենսագործունեության տարբեր ոլորտների ներկա վիճակի ու զարգացման հեռանկարների հետ կապված հարցերի լայն շրջանակ:
Աբել Աղանբեկյանը պատրաստակամություն է հայտնել ըստ ամենայնի աջակցել հանրապետության տնտեսական համալիրի հետագա զարգացմանը:
Հանդիպմանը ներկա էին Արցախի Հանրապետության փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, պաշտոնատար այլ անձինք: Հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:





