AM
1 Հունիս 2010 - 09:07 AMT

Քաղաքական գործիչների դեմ զրպարտական հարձակումներով Ադրբեջանն իր դեմ կտրամադրի նրանց

Եվրոպայի Հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) մամլո քարտուղար Սերգեյ Բաղդասարյանը հայտնում է, որ ադրբեջանական մամլուլը լի է, իրենց տարբեր քաղաքական գործիչների կողմից, սլովակյան պատվիրակության` (Ֆրանտիշեկ Միկլոշկո` Սլովակիայի Ազգային Խորհրդի (ԱԽ) առաջին նախագահ, Սլովակիայի ԱԽ-ի այժմյան պատգամավոր և Աշոտ Գրիգորյան` ԵՀՄՖ-ի ու Սլովակիայի հայ համայնքի նախագահ) Լեռնային Ղարաբաղ այցի և դիտորդական առաքելության հետ կապված, տարբեր ստահոդ ու ծիծաղաշարժ հայտարարություններով: Այդ քաղաքական գործիչների դեմ զրպարտական հարձակումներով Ադրբեջանն իր դեմ կտրամադրի նրանց:

«Կոնկրետ պատգամավոր Ֆրանտիշեկ Միկլոշկոն զարմացել էր ԼՂ-ի ժողովրդավարությամբ, ընտրությունների թափանցիկությամբ և բարձր մակարդակով ու ԼՂ նախագահի և կառավարության բարձր արհեստավարժությամբ: Այժմ ականատես լինելով ադրբեջանական կողմի ագրեսիվ, անհեթեթ ու չհիմնավորված պատճառաբանություններին, պարոն Միկլոշկոն հարց է ուղել Ադրբեջանի ԱԳՆ-ին. արդյոք գիտե՞ք գոնե մեկ դեպք, երբ Արցախ այցելած հազարավոր անհատները, ընկերությունները, կազմակերպությունները գոնե մեկ անգամ դիմած լինեն Ադրբեջանի ԱԳՆ-ին ԼՂ վիզա ստանալու համար: Չէ՞ որ նույնիսկ ֆիզիկապես Ադրբեջանից ԼՂ ընկնելն անհնարին է: Իսկ այն ժողովրդավարությունը, որն ակնհայտորեն առկա է Արցախում բացակայում է հարևան Ադրբեջանում: Արցախն իր բարեկեցությամբ, ժամանակակից ենթակառուցվածքներով, տնտեսական մակարդակի աճով զարմացնում է եվրոպացի այցելուներին, էլ չենք ասում ժողովրդի արտակարգ հյուրասիրության և բացառիկ բարեհամբուրության մասին: Վերլուծությունը թողնում ենք Ադրբեջանի վրա և կարծում ենք նրա ԱԳՆ-ն խելամիտ հետևություններ կանեն իրենց հետագա քայլերի համար», – ասվում է հայտարարությունում:

Ադրբեջանի ԱԳՆ-ն Սլովակիայի պատվիրակներին հայտարարել է «persona non grata» 2010-ի մայիսի 23-ին Արցախում խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելությանը մասնակցելու համար: