Կաբինետի նիստում Իսրայելի անվտանգության ծառայության աշխատակիցները հայտարարել են, որ «Ազատության նավատորմի» նավերում եղել են առնվազն 40 պրոֆեսոնալ վարձկաններ, որոնց մի մասը կապված են «Ալ Քաեդայի» հետ, որոնց վարձել էին ՑԱԽԱԼ-ի դեմ կռվելու համար:
Թուրքական առաջատար նավի ուղևորների մոտ հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք, նախատեսված քաղաքի պայմաններում մարտեր վարելու համար: Mavi Marmara նավի 50 ուղևորները կարող են կապված լինել «Համաշխարհային ջիհադի» հետ: Նրանք չեն ունեցել անձնագրեր, շատերի մոտ կային հազարավոր դոլարներով լի ծրարներ:
Mavi Marmara նավի տասնայկ ուղևորներ կասկածվում են ահաբեկչական կազմակերպությունների հետ կապ ունենալու մեջ, հաղորդել են Իսրայելի ՊՆ ներկայացուցիչները:
Միևնույն ժամանակ Իսրայելի Ազգային անվտանգության կաբինետի հատոկ նիստում որոշ նախարարներ պահանջեցին թույլ չտալ թուրքերին, որոնք վիրավորվել են վերջին բախման ժամանակ, հենց այնպես վերադառնալ հայրենիք: «Նրանք վիրավորվել ոչ թե խնջույքի, այլ ՑԱԽԱԼ-ի զինվորականների վրա հարձակման ժամանկ: Հարկավոր է երկարացնել նրանց ձերբակալման ժամկետը, հարցաքննել ինչպես պետք է, իսկ անհրաժեշտության դեպքում դատի տալ»,-գտնում են նրանք:
Կանադայից վերադարձած վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարեց նիստում, որ անկախ բոլոր պահանջներից, Իսրայելը չի վերացնի Գազայի հատվածի շրջափակումը: «Մեզ վրա ճնշում է գործադրում միջազգային հանրությունը, մեզ քննադատում են մեր քաղաքականության համար, սակայն դա անհրաժեշտ է Իսրայելի անվտանգության ապահովման համար»,-ասել է նա:
Նեթանյահուն հիշեցրել է, որ Իսրայելն ունի լուսանկարներ, տեսանյութեր և իրեղեն ապացույցներ, որ պաղեստինամետ ակտիվիստներն ամենևին էլ խաղաղ մտադրություններ չունեին: «Մենք ցավում ենք ցանկացած զոհի համար, սակայն մեր զինվորաականներին մենք համակողմանի աջակցություն կցուցաբերենք»,-ասել է կառավարության ղեկավարը, գրում է MIGnews.com-ը:





