AM
3 Հունիս 2010 - 11:27 AMT

Վարչապետը առաջարկում է երևանցիներին հրաժարվել հարսանյաց հանդեսներն ուղեկցող ավտոմեքենաների ազդանշաններից

ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է, որ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը ՀՀ ոստիկանության պետի կողմից սահմանված դեպքերում և ժամկետին մշտական անշարժ ծառայություն կարող է իրականացնել Երևանի Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի, Պռոշյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկների մոտ, Ֆրանսիայի հրապարակում, Նալբանդյան փողոցում` ՀՀ ոստիկանության շենքի մոտ և Հանրապետության հրապարակում: Վարչապետ Տիգրան Սարգսյանը նաև տեղեկացրել է, որ բազմաթիվ բողոքներ, այդ թվում` զբոսաշրջիկներից, ստացվում են Հանրապետության հրապարակում ավտոմեքենաների ազդանշանների կիրառմամբ անցկացվող միջոցառումների, մասնավորապես` հարսանյաց հանդեսների վերաբերյալ: Անհրաժեշտ է դիմել երեւանցիներին, որպեսզի հրաժարվեն այդ ավանդույթից: