AM
3 Հունիս 2010 - 14:24 AMT

Թուրքիայում ևս մեկ կաթոլիկ հոգևորական է սպանվել

Հունիսի 3-ին Անատոլիայի Կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս Լուիջի Պադովեզոն սպանվել է սեփական տանը` Իսքենդերուն քաղաքում` Թուրքիայի միջերկրածովյան ափին: DHA լրատվական գործակալության հաղորդմամբ, հոգևորականին սպանել է նրա վարորդը:

Սա կաթոլիկ հոգևորականի սպանության առաջին դեպքը չէ Թուրքիայում: 2006 թվականին Տրապիզոն քաղաքում սպանվել է տեղական եկեղեցու առաջնորդ Անդրեա Սանտորոն: