Անկախ ֆինանսական ճգնաժամից, բազում երկրներ շարունակում են ավելացնել ռազմական բյուջեի ծավալները: 2003թ. համեմատ, 2009-ին ռազմական ծախսերն աշխարհում ավելացել են 5,9 տոկոսով` հասնելով 1,5 տրիլիոն դոլարի: Ինչպես գրում է ամերիկյան Christian Science Monitor-ը, այդ մասին ասվում է Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտման միջազգային ինստիտուտի (Stockholm International Peace Research Institute) զեկույցում: Զեկույցի համաձայն, առաջին տեղում է ԱՄՆ-ն, երկրոդը Չինաստանն է:
Գնահատելով Ադրբեջանի ռազմական ծախսերը` զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ Բաքուն ուղղում է իր նավթի վաճառքից ստացած միջոցները ռազմական ուժի հզորացմանը Հայաստանի հետ սահմանի երկայնքով, ինչը կարող է վտանգել «փխրուն խաղաղությունը» Հայաստանի հետ:





