AM
5 Հունիս 2010 - 09:04 AMT

Թուրքիայի կրթության նախարարը կայցելի Ստամբուլի հայկական դպրոցներ

Հունիսի 9-ին Թուրքիայի ազգային կրթության նախարար Նիմեթ Չիբուկչուն մասնակցելու է Ստամբուլի հայկական դպրոցների շրջանավարտների հասունության ատեստատների հանձնման արարողությանը, իսկ հունիսի 11-ին` քրիստոնեական քոլեջների շրջանավարտների: Նա ելույթ է ունենալու շրջանավարտների առաջ: Իր խոսքում նախարարը խոսելու է մարդու իրավունքների, միասնական ազգի և խտրականության նկատմամբ անհանդուրժողականության մասին:

Ստամբուլի Սուրբ Խաչ դպրոցի տնօրեն Հայկ Նիշյանի խոսքերով, Ստամբուլի հայկական համայնքն երախտապարտ է կրթության նախարարին հրավերն ընդունելու համար: