AM
6 Հունիս 2010 - 16:00 AMT

Իսրայելցի ուսանողները պատասխան մարդասիրական արշավ կկազմակերպեն դեպի Թուրքիա

Ուսանողների համաիսրայելական ասոցիացիան մտադիր է մարդասիրական բեռով ժամանել Թուրքիա, որը նախատեսված է թուրքական կառավարության կողմից խտրականության ենթարկվող ազգային փոքրամասնությունների` հայերի և դրուզների (արաբալեզու էթնոկրոնական խումբ) համար: Ինչպես հայտնում է izrus.co.ru-ն, այդ մասին հայտարարել է ասոցիացիայի նախագահ Բոազ Տոպորովսկին:

Ներկա պահին ակցիայի կազմակերպիչները հարմար նավ են որոնում: Նավապետ արդեն կա` Արկի Օֆիրը, որը ՌԾՈւ Վետերանների ասոցիացիայի անդամ է: Նա համաձայնվել է կամավորական հիմունքներով մասնակցել մարդասիրական արշավին:

Թուրքիայի քրդերին և հայերին օգնելու համար ուսանողները մտադիր են բժշկական սարքավորումներ և դեղորայք տանել: Սակայն, Տոպորովսկու խոսքերով, լոգիստիկայի և արշավն ապահովելու համար պահանջվում են լրացուցիչ միջոցներ և մարդիկ, որոնց հավաքագրմամբ զբաղվում է ինքը և իր ընկերները:

Նրա պլանի համաձայն, Թուրքիայի քրդերի և հայերի համար մարդասիրական օգնությամբ բեռնված նավը պետք է դուրս գա իսրայելական նավահանգստներից մեկից ընթացիկ շաբաթվա վերջում: