AM
7 Հունիս 2010 - 12:23 AMT

Ուզի Դայան. Իսրայելը պատրաստ է խորտակել թուրքական նավերը

Իսրայելը պետք է պարզորեն հասկացնի, որ թուրքական ռազմանավերը եթե ուղեկցեն Գազան սնող հերթական «խաղաղարար» նավատորմը, ապա այն կդիտվի որպես Իսրայելի դեմ ռազմական գործողություն: Այս մասին հայտարարել է գեներալ, ԳՇ պետի նախկին տեղակալ Ուզի Դայանը:

«Թուրքիայի վարչապետը եթե նմանատիպ գործողությանն աջակցելու է, ապա մենք նախօրոք ուզում ենք ասել, որ այն կդառնա, այսպես կոչված, casus belli, այսինքն` ակտ, որը պատերազմի հրահրման սկիզբն է: Այդ դեպքում մենք չենք գրոհի նավի վրա, այլ այն կխորտակենք», – ասել է Դայանը, գրում է MIGnews.com-ը:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անցյալ շաբաթ հայտարարել է, որ անձամբ է ուղեկցելու Գազայի հատված գնացող մարդասիրական նավատորմը: