AM
8 Հունիս 2010 - 12:30 AMT

Սիրիան մտադիր է սատարել Թուրքիային Գազայի հատվածի ապաշրջափակման հարցում

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հայտարարել է Գազայի ապաշրջափակման թուրքական նախաձեռնությանը սատարելու իր մտադրության մասին:

Աղբյուրը Դամասկոսում հաստատել է այդ տեղեկատվությունը «Ալ Կադս Ալ Արաբի» պարբերականին տված հարցազրույցում:

Ավելին, Թուրքիայի վարաչպետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Սիրիայի նախագահը մտադիր են դիմել միջազգային կազմակերպություններին` Իսրայելի հանդեպ ճնշում գործադրելու խնդրանքով: Նրանք դիմելու են ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ և Արևմուտքի առաջնորդներին, հաղորդում է MIGnews-ը: