AM
11 Հունիս 2010 - 11:56 AMT

Մանկական զբոսայգին Թուրքիայում այսուհետ կկրի Հրանտ Դինքի անունը

Ստամբուլի հարևանությամբ գտնվող Քինալի կղզու մանկական զբոսայգին կկրի «Ակոս» հայ-թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի անունը, որին սպանեցին 2007 թվականի հունվարին: Ինչպես գրում է թուրքական Taraf թերթը, նման միաձայն որոշում է կայացրել Քինալի կղզու վարչակազմը: Շուտով զբոսայգու մուտքի մոտ համապատասխան հուշատախտակ կփակցվի: