Հայ-թուրքական «Ակոս» թերթի նոր գլխավոր խմբագիրն է դարձել 32-ամյա Ռոբեր Կոպտաշը, որը թեթրում աշխատում էր որպես հոդվածագիր: Նախկին խմբագիր Էթյեն Մահչուբյանը լինելու է հրատարակչության խորհրդատու:
«Հաջորդ շաբաթ ես և Կոտպաշը կանցկացնենք մամլո ասուլիս, որում հանդես կգանք համատեղ հայտարարությամբ: Նա ներկայացվելու է նաև որպես նոր գլխավոր խմբագիր»,- ասել է Մահչուբյանը:
Էթյեն Մահչուբյանն երկար ժամանակ աշխատել է Հրանտ Դինքի հետ, իսկ 2007-ի հունվարի 19-ին Դինքի ասպանությունից հետո Դինքի ընտանիքի համաձայնությամբ դարձել է «Ակոսի» գլխավոր խմբագիրը: Նրա խոսքերով, թերթը հավատարիմ է մնում Հրանտ Դինքի գաղափարներին և սկզբունքներին: Համաձայն Դինք ընտանիքի աղբյուրների, հնարավոր է` խմբագրությունը համալրվի նոր լրագրողներով, գրում է Hurriyet Daily News-ը:
Հրանտ Դինքի հիմնած «Ակոս» թերթի առաջին համարը լույս է տեսել 1996-ի ապրիլի 5-ին:





