AM
19 Հունիս 2010 - 08:17 AMT

ԼՂՀ Մարտունու շրջանում բացվել է զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձան

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 19-ին այցելել է Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղ եւ մասնակցել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը:

Երկրի ղեկավարն ընդգծել է նման միջոցառումների դերը պետականաշինության եւ մատաղ սերնդի դաստիարակության գործում`այն համարելով քաղաքական եւ հոգեբանական կարեւոր գործոն: Նախագահին ուղեկցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի մամլո ծառայությունը: