AM
21 Հունիս 2010 - 13:10 AMT

ԵԽԽՎ-ն դիտարկում է Լեռնային Ղարաբաղի գծով ենթակոմիտեի գործունեության վերսկսման հարցը

«Ես մտադիր եմ հանդիպել հայկական և ադրբեջանական պատվիրակությունների ներկայացուցիչների հետ, իսկ հունիսի 25-ին կներկայացնեմ զեկույցը»,-Ստրասբուրգում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԵԽԽՎ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն: Ըստ նրա, ԵԽԽՎ-ն դիտարկում է Լեռնային Ղարաբաղի գծով ենթակոմիտեի գործունեության վերսկսման հարցը:

ԵԽԽՎ Լեռնային Ղարաբաղի գծով ենթակոմիտեի ղեկավար Ռասել Ջոնսոնի մահից հետո, կոմիտեն դադարեցրեց իր գործունեությունը: