AM
24 Հունիս 2010 - 09:18 AMT

Ստեփանակերտում քննարկվում են տարածաշրջանային գործընթացները

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ տարածաշրջանում ընթացող գործընթացներին վերաբերող հարցեր, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: