AM
29 Հունիս 2010 - 08:50 AMT

Ստեփանակերտում նշել են հայրենիքի համար նահատակվածների օրը

Հունիսի 29-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորածների հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել անհայտ կորած ազատամարտիկների հուշարձանին:

Հանրապետության ղեկավարին ուղեկցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: