AM
29 Հունիս 2010 - 09:26 AMT

ANCC-ն դատապարտում է ադրբեջանական ագրեսիայի ալիքը Լեռնային Ղարաբաղի դեմ

Կանադայի Հայկական ազգային կոմիտեն (ANCC) դատապարտում է ադրբեջանական ագրեսիայի ալիքը Լեռնային Ղարաբաղի դեմ և Ադրբեջանի հրաժարվելը ղարաբաղյան հակամարտւության խաղաղ կարգավորումից: Ինչպես հայտնել է ANCC նախագահ Ժիրայր Բասմաջյանը, աշխարհը հերթական անգամ համոզվեց, թե ով է իրականում ագրեսորը: «1988-1990թթ Ադրբեջանում, Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում հայերի էթնիկ զտումների հեղինակները մեղադրում են Հայաստանին ադրբեջանական տարածքները զավթելու մեջ, այն ժամանակ, երբ Ադրբեջանն առաջինն էր հարձակվել և Ղարաբաղի հայերը պետք է պաշտպանվեին: Աշխարհն ականատես եղավ, թե ով է իրական ագրեսորը, Ադրբեջանը նախկինի նման հրաժարվում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումից, որի ապացույցը Բաքվի ռազմատենչ հայտարարություններն են»,- ասել է Բասմաջյանը: