AM
30 Հունիս 2010 - 09:49 AMT

Օլեգ Եսայան. Հայաստանն ուշադիր հետևում է Իրանում տիրող իրավիճակին

Հայաստանն ուշադիր հետևում է այն ամենին, ինչ տեղի է ունենում հարևան երկրներում, այդ թվում` Իրանում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը` մեկնաբանելով, թե ինչպես պետք է վարվի Հայաստանը Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի պատժամիջոցների լույսի ներքո: Նրա խոսքերով, ոչ մի երկիր չի կարող անտարբեր լինել այն բանի նկատմամբ, ինչ տեղի է ունենում անմիջականորեն իր սահմանի մոտ: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք բավական լավ հարաբերություններ ենք ունեցել Իրանի հետ նաև տնտեսական շրջափակման տարիներին, որը, դժբախտաբար շարունակվում է մինչ օրս, Հայաստանի համար ամենօրյա օգտագործման միակ ճանապարհը անցնում է Իրանով: Մենք նաև հետևում ենք Իրանի հետ կապված դեպքերին և հուսով ենք, որ միայն բանակցությունների ճանապարհով Թեհրանը և համաշխարհային հանրությունը կհանգեն որոշման»,- նշել է Եսայանը: