AM
7 Հուլիս 2010 - 16:05 AMT

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Հայաստանում հավատարմագրված պատվո հյուպատոսներին

Հուլիսի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Հայաստանում հավատարմագրված պատվո հյուպատոսներին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին պատվո հյուպատոսների գործունեությանը վերաբերող տարբեր հարցեր: Հյուպատոսները տեղեկացրեցին Հայաստանի արտգործնախարարին պատվո հյուպատոսների միություն ստեղծելու մտադրության մասին եւ հայցեցին ԱԳՆ աջակցությունն այդ հարցում: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Հյուրերի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության բնագավառում վերջին զարգացումները և պատասխանեց պատվո հյուպատոսներին հետաքրքրող հարցերին: