AM
10 Հուլիս 2010 - 10:09 AMT

Յուսթ Լագենդայկ. Չնայած բարի մտադրություններին` Թուրքիան չկարողացավ արդյունքի հասնել Հայաստանի հետ գործընթացում

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիան, չնայած բարի նպատակներին, չկարողացավ արդյունքի հասնել: Այդ մասին օրերս Ստամբուլում տեղի ունեցած հայ-թուրքական հարաբերությունների քննարկման ժամանակ հայտարարել է Ստամբուլի Սաբանչի համալսարանի քաղաքական կենտրոնի ավագ փորձագետ Յուսթ Լագենդայկը: «Թուրքիայի կառավարությունը բարի նպատակներ ուներ, սակայն ուժ չգտավ իր մեջ իրականացնելու համար ձեռք բերված պայմանավորվածությունները»,-ասել է թուրք փորձագետը, գրում է թուրքական Today’s Zaman-ը: