ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանն ավարտվել է Օսլոյում հռչակագրի ընդունմամբ և նոր նախագահի ընտրությամբ: Վեհաժողովի նոր նախագահ է դարձել ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ Պետրոս Էֆթիմիուն Հունաստանից: Ինչպես ասվում է ԵԱՀԿ ԽՎ պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում, վեհաժողովն ընտրել է երեք նոր փոխնախագահների` Ռիկարդո Միգլիորիին (Իտալիա), Ալեքսանդր Կոզլովսկուն (Ռուսաստան) և Օլեգ Բիլոռուսին (Ուկրաինա), իսկ Իսպանիայից խորհրդարանական Իզաբել Պոզուելոն վերընտրվել է:
Ընդունված հռչակագիրն ընդգրկում է հարցերի լայն շրջանակ` Ղրղզստանի իրավիճակից մինչև ԵԱՀԿ ԽՎ մասնակցությունը Կորֆուի գործընթացին, Մերձավոր Արևելքի խաղաղ գործընթացը, միջուկային անվտանգությունը, կիբերհանցագործությունը, Արկտիկայի իրավիճակը և այլն:





