AM
13 Հուլիս 2010 - 07:55 AMT

Քլինթոնը տեղեկացրել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարին Հարավային Կովկաս կատարած այցելության մասին

Հուլիսի 12-ին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուի միջև կայացել է հեռախոսազրույց, որի ընթացում կողմերը քննարկել են Իրանի միջուկային ծրագիրը, Գազայի հատվածում «Ազատության նավատորմի» հետ կապված վերջին միջադեպը: Այդ առումով Դավութօղլուն նշել է միջադեպի ուսումնասիրման համար միջազգային հանձնաժողով ստեղծելու կարևորությունը:

Քլինթոնը նաև ներկայացրել է Հարավային Կովկաս և Բալկաններ կատարած այցելության մասին իր տպավորությունները, հաղորդում է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին: