AM
13 Հուլիս 2010 - 08:20 AMT

Ադրբեջանում նշում են Հեյդար Ալիևի հերթական հիշատակի օրը

Չպատմենք Ալիևի կյանքի պատմությունը, առավել ևս, որ իսկական տարբերակը դուրք ոչ մի տեղ չեք գտնի, նա Ստալինի պես անընդհատ փոխում էր իր կենսագրությունը` ելնելով քաղաքական ու կոնյուկտուրային նկատառումներից: Մութ անձնավորություն է մի խոսքով` չկա ոչ ծննդյան ճգրիտ ամսաթիվը, ոչ ծննդավայրը, ոչ ազգությունը: Մեծ հաշվով այս ամենը մանրուքներ են, գլխավորն այն է, որ Ալիևը դարձրեց Ադրբեջանն այնպիսին, ինչպիսին նա այժմ է` ժառանգական սուլթանատ: Ճիշտ է, նա կորցրեց Լեռնային Ղարաբաղը և հայկական հողերի մի մասը, որ գողացել էին նրա նախորդ կոմունիստ ղեկավարները: ՊԱԿ-ի նախկին գեներալ-մայորը հիանալի գիտեր, որ ԼՂՀ-ն վաղ թե ուշ դուրս կգա Ադրբեջանի կազմից և փորձեց ամեն ինչ անել դուրս մղելու համար հայերին Ղարաբաղից և Ադրբեջանի շրջաններից: Որոշ բան նրան հաջողվեց` Ադրբեջանը հայ համայնքը ոչնչացվեց: Իսկ նրա որդու հայտարարությունները «բուն ադրբեջանական հողերը վերադարձնելու մասին» ոչ այլ ինչ են, քան հանդիսատեսին ուղղված խաղ, ընդ որում, արդեն դա էլ չի աշխատում: Հայտարարություններում լուրջ վտանգ է պարունակվում` երկրի ցմահ ղեկավարը դառնալու համար Իլհամ Ալիևը, չսպասելով սահմանադրական փոփոխությունների, պատերազմ կարող է սկսել` հռչակելով իրեն նախագահ, իսկ ավելի ստույգ` փոքր խանության իշխանիկ: Բայց դա նրա անձնական խնդիրներն են: Շատ ավելի հետաքրքրական է ընթերցել ադրբեջանական ԶԼՄ-ները, որտեղ Հեյդար-բաբան ամեն ինչ է ժողովրդի համար: Աստծուց մի փոքր ցածր է, բայց մյուսներից շատ ավելի բարձր:

Իրականում, հավանաբար, դա այդպես չէ, քանի որ հուշարձանների տեղադրմամբ Ադրբեջանի բոլոր գյուղերում ու քաղաքներում, ինչպես նաև Ալիևի մշտական հիշատակումներով, երկիր չես պահի, որն, ի դեպ, էներգառեսուրսներ ունի, սակայն աղքատության մեջ է ապրում: Բաքուն, հասկանալի է, հաշիվ չէ: Ճիշտ է, հարկավոր է խոստովանել, որ շատ մարդիկ լավ վաստակեցին և շարունակում են դա անել համազգային առաջնորդի վրա: Ինչ արժէ միայն Ադրբեջանի ԳԱԱ թղթակից-անդամ, պրոֆեսոր Վագիֆ Աբբասովի «Մեծերի, իմաստունների և նվաճողների կյանքի դասերը» գիրքը: Այն կազմված է 19 մասից, որից յուրաքանչյուրը նվիրված է մեծ նվաճողներից, գիտնականներից, քաղաքական գործիչներից մեկին, օրինակ` Մուհամեդին, Աթիլլային, Իսահակ Նյուտոնին, Աթաթուրքին, իբն Սինային, Թեոդոր Ռուզվելտին, Հեյդար Ալիևին: Հավանաբար, բոլոր թվարկված մեծերը կշրջվեին իրենց շիրիմներում ՊԱԿ-ի գերենալի և բռնապետի հետ հարևանությունից: Սակայն, դա, ինչպես ասում են, ճաշակի հարց է: Եթե կրտսեր Ալիևին դուր է գալիս` կարելի է և գրել: Միակ ճշմարտությունն այն է, որ վաղ թե ուշ Ալիևների կլանը կկորցնի իշխանությունը, և այդ ժամանակ նրա բոլոր հետնորդները կսկսեն ապացուցել, թե որքան անհամար աղետներ բերեց այդ ընտանիքն Ադրբեջանին: Մենք այդ մասին արդեն գրել ենք:

Դե, իսկ հուլիսի 14-ին Հեյդար Ալիևի անվան ազգային զբոսայգում տեղի կունենն տոնական համերգ և հրավառություն: Հավանաբար, հարկ չէր լինի այսքան ուշադրություն դարձնել Ադրբեջանի նորագույն պատմության նման «հիշատակի օրերին», սակայն առանց դրա հնարավոր չի լինի հասկանալ, թե իրականում ինչ է կատարվում հարևան հանրապետությունում: Եվ Իլհամ Ալիևի բոլոր ռազմատենչ ու սադրիչ հայտարարությունները, որին ձայնակցում է նրա վարչակազմը, ոչ այլ ինչ է, եթե ոչ անլիարժեքության բարդույթ: Դժվար է ապրել նման հոր ստվերում, այսինքն այն կերպարի ստվերում, որն անընդհատ «ստեղծվում է» վերջին 15 տարում: Չափազանց բարդ է…