Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը չորեքշաբթի կմեկնի Եկատերինբուրգ` մասնակցելու համար բարձր մակարդակի ռուս-գերմանական միջպետական խորհրդակցությունների12-րդ փուլին: Այդ մասին լրագրողներին է հայտնել ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն: Ըստ նրա, բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել ԵՄ երկրների հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի պարզեցման, «Հյուսիսային հոսանք» նախագծի իրականացման, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման և ռուս-գերմանական ընկերությունների ռազմավարական դաշինքների ձևավորման, ինչպես նաև տարածաշրջանային ու մշակութահումանիտար համագործակցությանն առնչվող հարցեր:
Պրիխոդկոն չի բացառել, որ երկկողմ հանդիպումների շրջանակներում Գերմանիայի կողմից կարծարծվեն ղարաբաղյան կարգավորմանը, Մերձդնեստրի, Ղրղզստանի իրավիճակին ր Հյուսիսային Կորեայի միջուկային խնդիրներին վերաբերող հարցրեր: «Մեր գերակայությունների թվում են եվրոպական անվտանգության, ՌԴ-ԵՄ համագործակցության, Ռուսաստան-ՆԱՏՕ հարցերը, ինչպես նաև «ութնյակի« ու «քսանյակի» որոշումների ամփոփման ու իրականացմանն առնչվող հարցեր,-նշել է նա: Ընդ որում ՌԴ նախագահի օգնականը չի բացառել, որ Մեդվեդևն ու Մերկելը կքննարկեն «քսանյակի» հաջորդ գագաթնաժողովը, որը կայանալու է Հարավային Կորեայում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:





