AM
15 Հուլիս 2010 - 08:04 AMT

Հովիկ Աբրահամյան. Եվրամիության հետ մերձեցումը Հայաստանի քաղաքականության առաջնահերթություններից է

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության հեռանկարները, անդրադարձ եղավ տարածաշրջանային անվտանգության եւ համագործակցության խնդիրներին:

Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ եվրոպական ուղղությունը և Եվրամիության հետ մերձեցումը մեր երկրի արտաքին և ներքին քաղաքականության առաջնահերթություններից է: Հայաստանն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում իր հարաբերությունների զարգացմանը ինչպես Եվրոպական կառույցների, այնպես էլ եվրոպական երկրների հետ` երկկողմ հիմունքներով£ Հանդիպման ժամանակ քննարկվեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը եւ հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր: