Բրյուսելում եվրոպական կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումների շրջանակներում Հայաստանի խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է նաև «Եվրանեսթ»-ում Եվրախորհրդարանի պատվիարկության նախագահության հետ:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ողջունում եւ կարևորում է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի ստեղծումը: Թեև կայացման ճանապարհը ընթանում է որոշ դժվարություններով, այնուամենայնիվ կարելի է արձանագրել որոշակի առաջընթաց:
Պատվիրակության նախագահ Քրիստիան Վիգենինը բարձր գնահատեց Հայաստանի կառուցողական եւ ակտիվ ներգրավվածությունը «Եվրանեսթի» աշխատանքներին եւ համոզմունք հայտնեց, որ գործակցությունը ավելի կզարգանա եւ կամրապնդվի : Նա նշեց, որ Հովիկ Աբրահամյանի առաջարկները, որոնք վերաբերվում էին կանոնանդրական փոփոխություններին, ընդունելի են պատվիրակության նախագահության կողմից: Պարոն Վիգենինի խոսքով «Եվրանեսթ»-ի մեկնարկը կկայանա աշնան կեսերին, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը:





