Հայաստանի կառավարությունն իր նիստում հաստատել է 2010-2012թթ. ընթացքում ՀՀ թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագրով նախատեսված միջոցառումների ժամանակացույցը, որի մշակումը, հաստատումը և իրականացումը ՀՀ նախագահի կարգադրությամբ հանձնարարվել է ՀՀ կառավարությանը։ Ժամանակացույցի առաջնային նպատակներից է թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում միջազգային, ինչպես նաև միջգերատեսչական համագործակցության ամրապնդումը։





