Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը նշանակել է Դանիայում և Հայաստանում Ուկրաինայի դեսպաններին, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: Ըստ թիվ 777/ 2010 հրամանագրի, Հայաստանում Ուկրաինայի դեսպան է նշանակվել Իվան Կուխտան:
Իվան Կուխտան զբաղեցնում էր ՌԴ-ում Ուկրաինայի դեսպանության հյուպատոսական բաժնի վարիչի պաշտոնը:





