Վաշինգտոնում տարածված լուրերի համաձայն, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հուլիսի 14-ին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ հանդիպման ժամանակ իրեն թույլ է տվել ձայն բարձրացնել պետքարտուղարի վրա ու բռունցքով հարվածել սեղանին: Ինչպես գրում է բրիտանական Financial Times ամսագիրը, Դավութօղլուն սկսել է Միացյալ Նահանգներից աջակցություն պահանջել «Ազատության նավատորմի» ակտիվիստներին ազատագրելու հարցում, որոնք փորձել էին հումանիտար բեռ հասցնել Գազայի հատված:
Թուրքիայի ԱԳ նախարարը, չցանկանալով մեկնաբանել իր վարքը, հայտնել է հետևյալը. «Ոչ մի երկիր չպետք է համարի, որ ինքն օրենքից բարձր է»:





