AM
24 Հուլիս 2010 - 08:13 AMT

Բակո Սահակյանը «Երախտագիտություն» մեդալով է պարգևատրել գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանին

Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 24-ին ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության շահերի պաշտպանությանը գործուն մասնակցություն ունենալու համար եւ ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայո Հայկ Քոթանջյանին «Երախտագիտություն» մեդալով պարգեւատրելու մասին: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին են հայտնել Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: