Նովոռոսիյսկի «Լույս» հայկական մշակութային ընկերությունը վրդովված է հայկական գերեզմանների տապանաքարերի պղծման փաստով և այժմ քաղաքի հայ համայնքը քաղաքային իշխանությունների հետ համատեղ միջոցներ է ձեռնարկում մեղավորներին գտնելու և պատժելու համար, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի լրահավաք կենտրոնը:
Սա առաջին դեպքը չէ, երբ Կրասնոդարի մարզում ավերվում են հայկական գերեզմանները: 2002 թվականից ի վեր, երբ ապրիլի լույս 17-ի գիշերը քանդվեցին Կրասնոդարի գերեզմանոցի հայկական գերեզմանները, դա կրկնվեց նաև Կուբանի այլ մարզերում:





