AM
28 Հուլիս 2010 - 07:42 AMT

Վրաստանի ԱԳ փոխնախարարը հաստատեց, որ իր երկիրը չի պատրաստվում մոտ ապագայում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

«Վրաստանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ կանխատեսումներ անելը սադրանքի է նման և կարող է անցանկալի արձագանք ունենալ»,-Թբիլիսիում հայ լրագրողներին է հայտարարել Վրաստանի ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Նալբանդովը:

Միևնույն ժամանակ, վրացի դիվանագետն անպատասխան թողեց PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցը Թուրքիայի ու Ադրբեջանի ազդեցության մասին այս հարցում Վրաստանի դիրքորոշման վրա: Փաստորեն, փոխնախարարը հաստատեց, որ Վրաստանը չի պատրաստվում մոտ ապագոյւմ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: