AM
29 Հուլիս 2010 - 16:25 AMT

Ռոսօբորոնէքսպորտը հերքում է. Ռուսաստանն Ադրբեջանին C-300 չի վաճառում

Ռոսօբորոնէքսպորտը հերքել է հաղորդագրություններն այն մասին, որ Ռուսաստանն Ադրբեջանին, իբր, C-300 զենիթա-հրթիռային համալիրների (ԶՀՀ) երկու դիվիզիոն է մատակարարելու: «Ադրբեջանին C-300 զենիթա-հրթիռային համալիրների մատակարարման վերաբերյալ այդ երկրի հետ Ռուսաստանի գործարք գոյություն չունի»,- ասել է Ռոսօբորոնէքսպորտի պաշտոնական ներկայացուցիչ Վյաչեսլավ Դավիդենկոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ինչպես գրել էր «Վեդոմոստի» թերթը, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ու Ռոսօբորոնէքսպորտը գործարք են կնքել Ադրբեջանին C-300 ՊՄՈՒ-2 զենիթա-հրթիռային համալիրների երկու դիվիզիոն մատակարարելու վերաբերյալ: