AM
9 Օգոստոս 2010 - 11:03 AMT

Կոնգրեսմեն Իսրայելը ընդգծում է Հայոց ցեղասպանության ընդունման անհրաժեշտությունը

Կոնգրեսմեն Սթիվ Իսրայելը հաստատել է, որ հակված է Կոնգրեսում առաջ քաշելու այնպիսի հարցեր, որոնք հետաքրքրություն են ներկայացնում ամերիկահայերի համար: «Ես բարձր եմ գնահատում Լոնգ Այլանդի հայերի հետ հանդիպումը: Մենք զրուցեցինք մի շարք կարեւոր հարցերի մասին, այդ թվում նաև Հայաստանին ցուցաբերվող ամերիկյան օգնության, հունիսի 18-ին Մարտակերտի շրջանի վրա Ադրբեջանի հարձակման մասին, ինչպես նաև ընդգծեցինք Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը», – ասել է կոնգրեսմեն Իսրայելը` Հայ դատի հանձնախմբի արևելյան շրջանակի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո:

Հայ դատի արևելյան շրջանակի գործադիր տնօրեն Կարո Մանջիկյանն, իր հերթին, ասել է, որ կոնգրեսմեն Սթիվ Իսրայելը Կոնգրեսում ակտիվորեն պաշտպանում է հայերի շահերը և աջակցում է Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը: «Նա նաև ակտիվ դեր է խաղում Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին ցուցաբերվող ամերիկյան օգնության ծավալները մեծացնելու համար ընթացող պայքարում», – ասել է Մանջիկյանը: