Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, քննարկվել է բանակաշինությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Երկուստեք նշվել է, որ երկու հայկական պետությունների զինված ուժերի մարտունակության հետևողական բարձրացումը և այդ ոլորտում համագործակցության խորացումը հանդիսանում է ամբողջ տարածաշրջանում կայունության պահպանման կարևոր նախապայմաններից մեկը, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:





